Թիկնապահների ու ոստիկանների բանակով, սնայպերներով խաղաղ ժողովրդից պաշտպանվող, «դուխով» Նիկոլ Փաշինյանը Կիրանցի երեխաների համար սեպտեմբերին դպրոց է գործարկելու, որն ադրբեջանական զինյալներից գտնվելու է․․․ 35-50 մետր հեռավորության վրա։ Նա կհանձնարարի դպրոցի առաջ արագ աճող ծառեր տնկել, որ դրանք, օրերի ընթացքում բարձրանալով, փակեն աշակերտների տեսադաշտը, նրանց ծածկեն ազերի զինյալների աչքից։ «Ապագա կա, կա»։ Կիրանցում «ապագան» եկել է ադրբեջանցի սահմանապահ կոչված ասկյարների տեսքով։
Խելագարվելու բան է։
Ոսկան Սարգսյան